Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Որ պարապ չնստեն

Որ պարապ չնստեն
10.02.2017 | 11:26

Արտերկրում ՀՀ դեսպանատները նկատելիորեն թերացել են մոտ երկու տարի առաջ տրված հանձնարարականների կատարման գործում: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը հորդորել էր դեսպաններին ակտիվացնել աշխատանքը տնտեսական համագործակցության մասով:

Կառավարության երեկվա նիստում, այս բացը լրացնելու միտումով, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ԱԳՆ-ին, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը` ձևավորել համատեղ աշխատանքային խումբ և ներկայացնել հստակ առաջարկություն` արտերկրներում ՀՀ դեսպանների տնտեսական բնույթի աշխատանքների սահմանման մասով: Այլ կերպ ասած, գործադիրը կրկին փորձում է դիվանագիտական կորպուսում մեծացնել տնտեսական բաղադրիչը: Ի՞նչ արդյունք այս անգամ կունենա հանձնարարականը, կարծում եմ, ավելի պարզ կուրվագծվի ԱԺ ընտրություններից հետո:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1117

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ